Հարցման արդյունքներըտեգի համար:
Թեթև և համեղ ընթրիք պատրաստելու համար ֆունչոզան անփոխարինելի է։ Ձեզ մնում է միացնել երևակայությունը և խաղալ մթերքների հետ։ Վայելեք այս անչափ համեղ, առողջ ու արագ պատրաստվող աղցանը։
Հավի կրծքամսով կոտլետները շատ նուրբ են ստացվում, իսկ դդմիկի առկայությունը անհավանական է դարձնում այս բաղադրատոմսի ձախողումը։
Պատրաստեք և տեսեք՝ ինչ է լինում, երբ աշխարհի ամենաօգտակար մթերքները հանդիպում են միմյանց Ձեր ափսեում:
Դդմիկի և գազարի համադրությունը Ձեզ համային գեղեցիկ պահեր կպարգևի: Պատրաստեք ու զարմացրեք Ձեր սիրելիներին:
Բանջարեղենային ցանկացած միքս գեղեցկացնում է Ձեր սեղանը: Հոգնել եք ամեն անգամ մտածել,թե հերթական անգամ փլավի կամ մսի հետ ինչ մատուցել: Ահա ևս մեկ համեղ տարբերակ, որը իդեալական կլինի նաև տապակած կարտոֆիլի հետ:
Դդմիկի օգտակար հատկությունները ավելի շատ կզգաք, երբ սկսեք այն օգտագործել հում վիճակում։ Հավատացեք, անչափ համեղ է ու թարմացնող։
Խոզի միսը համեղ պատրաստելու շատ տարբերակներ կան։ Այս մեկը Ձեզ կօգնի համեղ ուտեստ ունենալուց բացի չտանջվել ջեռոց մաքրելու գործում։ Բանկայի մեջ պատրաստվող միսը ստացվում է շատ հյութեղ ու փափուկ։
Բլղուրը շատ հայկական մթերք է, որը շատ համեղ է ու օգտակար։ Իսկ այս տարբերակը նաև գեղեցիկ։
Դերունին ուկրաինական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկն է։ Դասական տարբերակը պատրաստվում է կարտոֆիլով։ Այսօր առաջարկում եմ մեկ այլ՝ շատ համեղ տարբերակ։
Պեննեն իտալական պաստայի տարատեսակ է, որը թարգմանաբար նշանակում է փետուր։ Այն շատ հեշտ է պատրաստվում և հրաշալի համադրվում է բանջարեղենի հետ:
