Հավի թևիկներ Բուֆալո
Անի Նալբանդյան · հուլիս 6 2015Կծու սոուսով պատված հավի թևիկները, որոնք մատուցվում են գազարի, նեխուրի ձողիկներով և Բլյու Չիզ սոուսով, հայտնի են Բուֆալո անունով: Ուտեստը ստեղծվել է Բուֆալո շրջանի <<Խարիսխ>> ռեստորանում:
Հավի թևիկներ համար`
- 1 կգ հավի թևիկներ
- 250 մլ կեֆիր
- 1 թ/գ տաբասկո սոուս
- 1 թ/գ մանանեխ
- 5 պճեղ սխտոր
- աղ
- սև պղպեղ
- 60 գրամ կարագ
- 2 ճ/գ շաքարավազ
- 1 ճ/գ քացախ
- 2 ճ/գ տոմատի մածուկ կամ կետչուպ
- կծու կարմիր պղպեղ
- 1 պճեղ սխտոր
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1․Հավի թևիկները լվանալ, հեռացնել ֆալանգները և բաժանել երկու մասի։ Փայտիկով 5-6 տեղ ծակծկել թևիկները, որպեսզի սոուսը լավ ներծծվի։
2․Խորը ամանի մեջ լցնել կեֆիրը, կծու սոուսը, մանանեխը, ճզմած սխտորը, աղը և սև պղպեղը։ Բոլորը միասին խառնել և նախապատրաստած թևիկները տեղափոխել կեֆիրով մարինադի մեջ։ Պահել սառնարանում ամենաքիչը 4 ժամ։ Կարելի է պահել նաև ամբողջ գիշեր։
3․4 ժամ հետո թևիները հանել մարինադից, թեթևակի չորացնել և նախապես ձեթ քսած տապակով դնել ջեռոցը։ Եփել 30-40 րոպե։ Ընթացքում մեկ անգամ շուռ տալ, որ թևիկները հավասարաչափ կարմրեն։
4․Սոուսը պատրաստելու համար փոքրիկ կաթսայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել շաքարավազը։ Հենց որ շաքարավազը հալվի, ավելացնել տոմատի մածուկը, կծու կարմիր պղպեղը և խառնել, մինչև սկսի եռ գալ։ Եռալուց հետո ավելացնել քացախը, ճզմած սխտորը, համեմել աղով և սև պղպեղով։
5․Ջեռոցից հանած տաք թևիկները տեղափոխել սոուսի մեջ, խառնել և մատուցել նեխուրի, գազարի ձողիկների և Բլյու Չիզ սոուսի հետ։ Բլյու Չիզ սոուսի բաղադրատամոսը նայել հղումով։
Բլյու Չիզ
Բարի ախորժակ
Հուշում`
1․Կեֆիրը կարող եք փոխարինել մածունով, իսկ տաբասկո սոուսը կարող եք փոխարինել այլ կծու սոուսով կամ կծու կետչուպով։