Կանաչ սխտորի մածուկ
Անի Նալբանդյան · հուլիս 14 2015Դիտումներ 4266
Կանաչ սխտորի մածուկ պատրաստելու համր մեզ պետք կգա շատ քիչ մթերք ու ժամանակ: Արդյունքում մենք կունենանք մածուկ, որը կհարստացնի մեր ուտեստների համը:
Բաղադրությունը`
- 500 գրամ կանաչ սխտոր
- 1 թ/գ աղ
- 1.5 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը`
1.Կանաչ սխտորը մաքրել, լվանալ և խոհանոցային անձեռոցիկով կամ սրբիչով չորացնել:
2.Պատրաստի կանաչ սխտորը մանրացնել բլենդերով կամ աղալ մսաղացով, ավելացնել աղը և ձեթը: Խառնել, լցնել ապակյա բանկայի մեջ և պահել սառնարանում:
Հուշում`
1.Սխտորի մածուկը կարելի է օգտագործել աղցանների, սոուսների, ապուրների մեջ: Մածուկը շատ համեղ է նաև հացի վրա քսած տարբերակով: