Հարցման արդյունքներըտեգի համար:
Ա՜խ,նարինջի այդ խենթացնող բույրը, որ տարածվում է օդի մեջ ու ստիպում ավելի խորը շնչել, որ ոչ մի մասնիկ առանց քեզ հպվելու չցնդի։ Այդ բույրով տարված սկսեցի պատրաստել այս թխվածքաբլիթները Մեծ Պահքի օրերին թեյիս բաժակին ընկերակից գտնելու համար․․․Պահքի օրերը ավարտվել են, բայց թխվածքաբլիթը մոռանալ չի լինում․․․Թեյի բաժակին երբեմն քաղցրահամ ընկեր է պետք ~~~
Ամերիկյան ֆիլմերում նախաճաշի տեսարանները շատ ախորժելի են ու ոգեշնչող։ Ձեր խոհանոցներում ևս կարող եք ստեղծել այդպիդի մթնոլորտ, եթե շարունակեք հետևել իմ բաղադրատոմսերին։ Այսօր հերթը փանքեյքերինն է։ Ամերիկյան համեղ նրբաբլիթներ, որոնք դասական տարբերակով մատուցվում են թխկենու oշարակով, իսկ ես առաջարկում եմ մատուցել նաև ելակի կարագով։
Հայկական լեռնաշխարհը լի է ուտելի բույսերով։ Դեռ հին ժամանակներից մեր խոհանոցում շատ կարևոր տեղ է ունեցել բոլոր տեսակի ուտելի բույսերի օգտագործումը։ Գարնան գալով սկսվում է նաև կանաչիների մուտքը մեր խոհանոցներ։ Այսօր կպատրաստենք Շրեշտ։
Միջինքը Մեծ Պասը կիսող օրն է։ Այս օրը Պասը կիսվում է։ Այդ առիթով ընդունված է թխել Միջինքի գաթան կամ Տապլան։ Տապլայի մեջ դրվում է մետաղադրամ և բաժանվում է տան անդամների միջև։ Ըստ ավանդույթի, նրան, ում բաժին է ընկնում մետաղադրամը, սպասվում է հաջողակ տարի։
Արագ պատրաստվող թխվածաբլիթները զբաղված տնային տնտեսուհինների փրկությունն են։ Հարմար է և մայրիկների, և բալիկների համար։Իսկ այս բաղադրատոմսը նաև պաս պահող մայրիկների համար է։
Հայկական խոհանոցում ավելուկով աղցանների և ճաշերի բաղադրատոմսերը շատ են։ Հատկապես Պահքի շրջանում ավելուկը դառնում է անփոխարնելի ։
Կանաչ սխտորի մածուկ պատրաստելու համր մեզ պետք կգա շատ քիչ մթերք ու ժամանակ: Արդյունքում մենք կունենանք մածուկ, որը կհարստացնի մեր ուտեստների համը:
Մաֆինը շատ արագ և հեշտ պատրաստվող թխվածքաբլիթ է: Պատրաստման հիմնական առանձնահատկությունն այն է, որ չոր և հեղուկ բաղադրիչները իրար ենք խառնում առանձին-առանձին, հետո նոր միացնում իրար: Մաֆինների տարբեր տեսակներ կան, սակայն դասական տարբերակներից մեկը սև հաղարջով մաֆինն է, որը ամերիկյան նախաճաշի անբաժանելի մասն է:
Ավելուկով պատրաստվող աղցանները շատ օգտակար են և համեղ։ Այսօր Ձեզ կներկայացնեմ ավելուկով աղցանի մի տարբերակ, որը վերցրել եմ 1963 թվականին լույս տեսած <<Հայկական Խոհանոց>> գրքից։ Գիրքը նվեր եմ ստացել տատիկիցս, ուստի այս գրքից վերցված բոլոր բաղադրատոմսերը նվւրում եմ տատիկիս՝ Ժենյա Նալբանդյանի հիշատակին։
Սիչուանական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է։ Այլ կերպ նաև անվանում են ծեծած հավի միս։ Բան֊Բան անունը առաջացել է հավի միսը ծեծելուց առաջացած ձայնից։ Չինական խոհանոցի սիրահարները հաստատ կհավանեն հավի մսի մշակման այս տարբերակը։ Իսկ ովքեր առաջին անգամ են փորձելու միանգամաից կսիրահարվեն այս անչափ հետաքրքիր և համեղ խոհանոցին։