Միջինք (Տապլա)

Անի Նալբանդյան · մարտ 22 2017
Դիտումներ 19905

Միջինքը Մեծ Պասը կիսող օրն է։ Այս օրը Պասը կիսվում է։ Այդ առիթով ընդունված է թխել Միջինքի գաթան կամ Տապլան։ Տապլայի մեջ դրվում է մետաղադրամ և բաժանվում է տան անդամների միջև։ Ըստ ավանդույթի, նրան, ում բաժին է ընկնում մետաղադրամը, սպասվում է հաջողակ տարի։

Բաղադրությունը`

  • 500 գրամ ալյուր
  • 100 գրամ շաքարավազ
  • 200 մլ գոլ ջուր
  • 75 մլ ձեթ
  • 2 թ/գ փխրեցուցիչ
  • 1 պտղունց աղ
  • 50 գրամ չամիչ
  • 50 գրամ ընկույզ
  • 100 գրամ մեղր

Պատրաստման եղանակը`


1․Ամանի մեջ լցնել գոլ ջուրը, շաքարավազը,ձեթը։ Գդալով խառնել մինչև շաքարավազը հալվի։
2․Ալյուրը, աղը և փխրեցուցիչը խառնել, ավելացնել հեղուկ զանգվածի վրա ու հունցել խմոր։ Պատրաստի խմորը թողնել 15 րոպե հանգստա։ Ծածկել խոնավ սրբիչով։
3․15 րոպե հետո խմորի մեջտեղում մետաղադրամ դնել, ծածկել, գունդ անել և ձեռքով գաթայի տեսք տալ։ Վրան թեթևակի ջուր քսել և լցնել բոված ու մանրացրած ընկույզն ու չամիչը։ Եփել 200 աստիճան ջեռոցում 30-40 րոպե։ Ջեռոցից հանելուց հետո վրան մեղր ծորացնել։ Բաժանելիս կտրել ընտանիքի անդամների թվով կտորների։ Մետաղադրամով կտորը կորոշի տարվա հաջողակին։ Ուրախ Միջինք բոլորիս։
Բարի ախորժակ

մեղրալյուրշաքարավազձեթհայկական խոհանոց