Նեխուրով ոչխարի միս
Անի Նալբանդյան · ապրիլ 14 2016Դիտումներ 4836
Բաղադրությունը`
- 300 գրամ ոչխարի միս
- 100 գրամ նեխուր
- 100 գրամ սոխ
- համեմ
- հալած յուղ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
Պատրաստի ոչխարի միսը կտրտել և յուղով տապակել մինչև կիսապատրաստ լինելը։Սոխարած անել։ Նեխուրը ընտրել, լվանալ և և երկարությամբ մանր կտորներով կտրտել։ Ոչխարի տապակած միսը դնել խոր կաթսայի մեջ, ավելացնել սոխառածը, նեխուրը, աղ, պղպեղ համեմ և վրան այնքան տաքք ջուր լցնել, որ մթերքը ծածկվի։ Կաթսան ամուր փակել և միսը այսպես խաշել մինչև պատրաստ լինելը։
Բարի ախորժակ