Ոսպով սենդվիչ
Անի Նալբանդյան · փետրվար 26 2020Դիտումներ 2888
Մտածում եք առանց մսի համեղ սենդվիչ չի լինում, ուրեմն դեռ այս մեկը չեք փորձել: Պատրաստեք Մեծ Պահքի շրջանում, բայց վստահ եղեք, որ հետո մտնելու է Ձեր ճաշացանկ:
Բաղադրությունը`
- 1 բաժակ ոսպ
- 1 կապ սպանախ
- 2 ճյուղ նեխուր
- 1 հատ գազար
- 1 հատ գլուխ սոխ
- 4-5 հատ լոշիկ
- կարմիր պղպեղ
- սև պղպեղ
- քիմիոն
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Ոսպը լվանալ,խաշել և ջրքամել:
2.Թավայի մեջ տաքացնել ձեթը և տապակել մանր կտրատած սոխն ու նեխուրը մինչև թափանցիկ դառնալը: Ապա ավելացնել քերած գազարը և տապակել ևս 5 րոպե:Տապակած բանջարեղենի վրա ավելացնել խաշած ոսպը, համեմել քիմիոնով, սև և կարմիր պղպեղներով: Տապակել ևս 1 րոպե, որպեսզի համեմունքերը ներծծվեն ոսպի մեջ:
3.Ավելացնել լվացած և կտրատած սպանախը, եփել 2 րոպե և անջատել կրակը:
4. Լոշիկի ծալել մեջտեղից, լցնել միջուկը և տեղափոխել սենդվիչի սարքի մեջ: Եփել 5-7 րոպե: Մատուցել բանջարեղենային որևէ աղցանի հետ:
Բարի ախորժակ