Պաստա Կարբոնարա
Անի Նալբանդյան · հունիս 19 2016Իտալական խոհանոցում պաստա պատրաստելու հազարավոր տարբերակներ կան, բայց կարբոնարա սոուսով պաստան թերևս ամենահայտնի տարբերակներից մեկն է։ Այն շատ արագ է պատրաստվում և շատ համեղ է։
Բաղադրությունը`
- 300 գրամ պաստա ֆետտուչչինի
- 200 գրամ խոզապուխտ
- 200 գրամ պարմեզան
- 80 մլ սերուցք
- 4 հատ ձվի դեղնուց
- 1 ճ/գ ձիտապտղի ձեթ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1․Կաթսայի մեջ եռացնել ջուրը և եփել պաստան տուփի վրա գրված պատրաստման եղանակին համապատասխան։
2․Սոուսի համար առանձին ամանի մեջ մանր քերիչով անցկացնել պարմեզանը, առանձնացնել 4 ձվի դեղնուցը և ավելացնել սերուցքը։ Բոլորը միասին լավ խառնել։ Ցանկության դեպքում կարելի է նաև ավելացնել աղացած սև պղպեղ։
3․Թավայի մեջ տաքացնել զեյթունի ձեթը, ավելացնել 1սմ*1սմ խորանարդիկներով կտրատած խոզապուխտը և տապակել մի քանի րոպե, ապա ավելացնել խաշած և ջրքամած պաստան։ Տապակել մեկ-երկու րոպե։ Պատրաստի պաստան լցնել սոուսի մեջ, խառնել և մատուցել անմիջապես։
Բարի ախորժակ
Հուշում`
1.Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի պաստա։
2.Պարմեզանը կարող եք փոխարինել <<Լոռի>> տեսակի պանրով։
3.Պաստան և խոզապուխտը պետք է պատրաստ լինեն միաժամանակ։
3.Պաստա Կարբոնարան պետք է մատուցել անմիջապես։ Պաստայի տաք ջերմաստիճանը երկար ժամանակ պահելու համար պետք է այն մատուցել տաք ափսեներով։ Ափսեները կարելի է տաքացնել եռացրած ջրով կամ էլ ջեռոցի մեջ։