Սիրամարգի պոչ

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 27 2015
Դիտումներ 7026

Տոնական սեղանը զարդարելու համար երբեմն գեղեցիկ և ախորժելի տեսք ունեցող սառը ուտեստը բավական է: Այդպիսի սառը ուտեստ պատրաստել կարելի է նաև ամենօրյա հասանելի մթերքներից:

Բաղադրությունը`

  • 1 հատ սմբուկ
  • 1 հատ լոլիկ
  • 1 հատ վարունգ
  • 8-10 հատ անկորիզ ձիթապտուղ
  • 4 ճ/գ մայոնեզ
  • 50 գրամ պանիր
  • 2-3 պճեղ սխտոր
  • աղ, սև պղպեղ
  • սամիթ կամ մաղադանոս(զարդարանքի հաամր)

Պատրաստման եղանակը`


1. Սմբուկը լվանալ, կտրատել 1 սմ հաստությամբ շեղանկյուն կտորների: Վրան աղ ցանել և թողնել 30 րոպե, որպեսզի դառնությունը դուրս գա: Առաջացած ջուրը թափել, սմբուկի կտորները չորացնել խոհանոցային անձեռոցիկով և երկու կողմից տապակել ձեթի մեջ:
2.Սոուսի համար մայոնեզի մեջ ավելացնել ճզմած սխտորը, քերած պանիրը, համեմլ աղով և սև պղպեղով:Աղը զգուշորեն լցնել, որովհետև պանրի մեջ ևս աղ կա:
3.Լոլիկը և վարունգը լվանալ: Լոլիկը կտրատել կլոր-կլոր, իսկ վարունգը՝ շեղանկյունաձև:
4.Բոլոր մթերքները պատրաստելուց հետո կարելի է սկսել <<հավաքել>> սիրամարգի պոչը:Ափսեի մեջ շարել տապակած սմբուկները, յուրաքանչյուր կտորի վրա քսել սոուսից, վրան դնել լոլիկի, ապա վարունգի շերտը, զարդարել մեջտեղից երկու մասի բաժանած ձիթապտղով և սամիթի կամ մաղադանոսի ճյուղերով:
Բարի ախորժակ

սմբուկպանիրսառը խոտիկներլոլիկվարունգձիթապտուղ