Սիսեռով և լավաշով ռոլ
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 5 2019Դիտումներ 2617
Իմ կայքում տեղ գտած բաղադրատոմսերի մեծ մասը իմ երևակայության արդյունք է: Շատ եմ սիրում նոր համեր ստեղծել ու կիսվել մարդկանց հետ: Վստահ եմ անչափ կհավանեք այս ռոլլները:
Բաղադրությունը`
- 1 բաժակ սիսեռ
- 1 հատ գազար
- 2 կապ սպանախ
- 300 գրամ սունկ
- 1 հատ գլուխ սոխ
- 3 ատամիկ սխտոր
- 0,5 կապ մաղադանոս
- անդրոժ լավաշ
- 1 հատ լիմոն
- ձեթ
- քիմիոն
- սև պղպեղ
- կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Սիսեռը թրջել 8-12 ժամ, ապա փոխել ջուրը և խաշել։ Պատրաստի սիսեռը անցկացնել մսաղացով։
2.Սոխը և սխտորը մանր կտրատել և ձեթով տապակել, ապա ավելացնել մանր քերած գազարը և կտրատած սունկը։ Տապակել 15 րոպե, ապա ավելացնել աղացած սիսեռը ևբլենդերով անցկացրած սպանախը և մաղադանոսը։ Եփել 5 րոպե, ապա ավելացնել 1 լիմոնի հյութը և համեմունքները ըստ ճաշակի։
3.Լավաշը կտրատել 6 ուղղանկյուն կտորների, մեջը լցնել միջուկը, փաթաթել և տեղափոխել սենդվիչի սարքի մեջ։
Բարի ախորժակ