Եղինջով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Մայիսի 30 2015թԴիտումներ` 13290
1․Եռացող թույլ աղաջրի մեջ լցնել նախօրոք լվացած եղինջը և թողնել 2-3 րոպե։ 2-3 րոպե շոգեհարելուց հետո եղինջը հանել ջրից, քամել և կտրատել։ Կանաչ սոխը և մաղադանոսը ևս կտրատել և կտրատածի կեսը ավելացնել եղինջի վրա։
2․Առանձին ամանի մեջ լցնել մանրացրած ընկույզը, մնացած կանաչ սոխը և մաղադանոսը, ձեթը, քացախը, սև պղպեղը, մի փոքր եղինջի ջրից և լավ խառնել։ Ստացված սոուսանման զանգվածը լցնել եղինջի վրա, խառնել և մատուցել։
Բարի ախորժակ
եղինջ կանաչ սոխ մաղադանոս ընկույզ Հայկական խոհանոց