Կամդի-չա
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հունիսի 13 2015թԴիտումներ` 4459
1․Կարտոֆիլը լվանալ, մաքրել և կտրատել երկարությամբ։ Կտրատած կարտոֆիլը լվանալ սառը ջրով, վրան լցնել եռացրած ջուր, հասցնել եռման և անջատել կրակը։ Կարտոֆիլը տեղափոխել քամիչի մեջ, վրան սառը ջուր ցողել։
2․Սոխլը մաքրել, լվանալ և կտրատել երկարությամբ։ Հավի միսը լվանալ, չորացնել և կտրատել երկարությամբ։ Թավայի մեջ ձեթը տաքացնել և թեթեևակի տապակել կտրատած սոխը։ Ավելացնել հավի միսը և ուժեղ կրակի վրա տապակել։
3․Կրակը անջատելուց հետո ավելացնել սև և կարմիր պղպեղները, համեմի սերմը, աղը, սոյայի սոուսը։ Բոլորը միաիսն լավ խառնել և ավելացնել կարտոֆիլի վրա։ Կարտոֆիլի վրա ավելացնել նաև մանրացրած սխտորը, քացախը և համեմը։ Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։
Բարի ախորժակ
կարտոֆիլ հավի կրծքամիս գլուխ սոխ սոյայի սոուս Արևելյան խոհանոց