Հավի թևիկներ համար`

  • 1 կգ հավի թևիկներ
  • 250 մլ կեֆիր
  • 1 թ/գ տաբասկո սոուս
  • 1 թ/գ մանանեխ
  • 5 պճեղ սխտոր
  • աղ
  • սև պղպեղ
  • Բուֆալո սոուսի համար`
    • 60 գրամ կարագ
    • 2 ճ/գ շաքարավազ
    • 1 ճ/գ քացախ
    • 2 ճ/գ տոմատի մածուկ կամ կետչուպ
    • կծու կարմիր պղպեղ
    • 1 պճեղ սխտոր
    • աղ, սև պղպեղ

    Պատրաստման եղանակը`


    1․Հավի թևիկները լվանալ, հեռացնել ֆալանգները և բաժանել երկու մասի։ Փայտիկով 5-6 տեղ ծակծկել թևիկները, որպեսզի սոուսը լավ ներծծվի։
    2․Խորը ամանի մեջ լցնել կեֆիրը, կծու սոուսը, մանանեխը, ճզմած սխտորը, աղը և սև պղպեղը։ Բոլորը միասին խառնել և նախապատրաստած թևիկները տեղափոխել կեֆիրով մարինադի մեջ։ Պահել սառնարանում ամենաքիչը 4 ժամ։ Կարելի է պահել նաև ամբողջ գիշեր։
    3․4 ժամ հետո թևիները հանել մարինադից, թեթևակի չորացնել և նախապես ձեթ քսած տապակով դնել ջեռոցը։ Եփել 30-40 րոպե։ Ընթացքում մեկ անգամ շուռ տալ, որ թևիկները հավասարաչափ կարմրեն։
    4․Սոուսը պատրաստելու համար փոքրիկ կաթսայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել շաքարավազը։ Հենց որ շաքարավազը հալվի, ավելացնել տոմատի մածուկը, կծու կարմիր պղպեղը և խառնել, մինչև սկսի եռ գալ։ Եռալուց հետո ավելացնել քացախը, ճզմած սխտորը, համեմել աղով և սև պղպեղով։
    5․Ջեռոցից հանած տաք թևիկները տեղափոխել սոուսի մեջ, խառնել և մատուցել նեխուրի, գազարի ձողիկների և Բլյու Չիզ սոուսի հետ։ Բլյու Չիզ սոուսի բաղադրատամոսը նայել հղումով։
    Բլյու Չիզ
    Բարի ախորժակ

    Հուշում`


    1․Կեֆիրը կարող եք փոխարինել մածունով, իսկ տաբասկո սոուսը կարող եք փոխարինել այլ կծու սոուսով կամ կծու կետչուպով։

    հավի թևիկներ կեֆիր տաբասկո Արևմտյան խոհանոց

    Նմանատիպ գրառումներ

    Բազուկով չեխական դերունի

    Գազարով թխվածքաբլիթ

    Պաստա Կարբոնարա

    Լեբկուխեն

    Ծաղկակաղամբով կոտլետ

    Սխտորած վարսակի փաթիլներով

    Բլղուրով և մանդակով փլավ

    Խորոված պղպեղով դիետիկ աղցան

    Բրնձով և դանդուռով փլավ

    Ամերիկյան Փանքեյք

    Ալու Գոբի

    Կանաչ սխտորը լոլիկով

    Կեֆտեդես

    Սաղմոնը մեղրա-մանանեխային սոուսով

    Խորոված կարմիր բիբարով ապուր

    Խորոված ջեռոցում

    Նշով տորթ անանասի միջուկով

    Կատալոնական աղցան

    Իտալական աղցան <<Սիմպո>>

    Կանաչ սմուզի

    Լահմաջո

    Հունական աղցան

    Բյոֆ Բուգինյոն

    Կեֆիրով թխվածք

    Հում դանդուռով աղցան