Այլազան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Սեպտեմբերի 23 2015թԴիտումներ` 6760
1․Սմբուկը մաքրել, կլոր-կլոր կտրատել, վրան աղ ցանել և թողնել 10-15 րոպե, որից հետո քամել առաջացած ջուրը և լվանալ։
2․Մաքրած և շեղ կտրատած կանաչ լոբին խաշել 25-30 րոպե։
3․Սմբուկները շարել կաթսայի մեջ, վրան ձեթ լցնել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած կարտոֆիլը, խոշոր խորանարդիկներով կտրատած բուլղարական պղպեղը, մանր կտրատած գլուխ սոխը, եփած կանաչ լոբին, կիսալուսնաձև կտրատած լոլիկը, խոշոր կտրատած կանաչին և աղ անել։ Մի փոքր ջուր ավելացնել, բանջարեղենը ծածկել շրջած ափսեով, կաթսան փակել և մարմանդ կրակի վրա եփել մինչև պատրաստ լինելը։
Բարի ախորժակ
1․Չափաբաժինները տրված է մեկ շերտի համար։ Կարող եք ավելացնել այնքան անգամ, որքան շերտ, որ պատրաստվում եք անել։ Շերտերը պետք է շարունակել նույն հերթականությամբ։
2․Բուլղարական պղպեղի հետ կարող եք ավելացնել նաև կծու պղպեղ, եթե կծվի սիրահար եք։
սմբուկ կանաչ լոբի բուլղարական պղպեղ կարտոֆիլ Հայկական խոհանոց