Վարսակի փաթիլներով և կոկոսի քերուկով թխվածքաբլիթ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Փետրվարի 26 2016թԴիտումներ` 7879
1․Առանձին ամանի մեջ լցնել չոր բաղադրիչները՝ ալյուրը, վարսակի փաթիլները, կոկոսի քերուկը, շաքարավազը և փխրեցուցիչը։
2․Մեղրը և ձեթը խառնել իրար հետ և ավելացնել չոր բաղադրիչների վրա։ Բոլորը միասին խառնել, ավելացնել տաք ջուրը։
3․Ջեռոցի տապակի վրա յուղաթերթ փռել։ Գդալի օգնությամբ ձևավորել թխվածքաբլիթները և դնել յուղաթերթի վրա։ Ջեռոցը նախապես տաքացնել 200 աստիճան։ Եփել 15-20 րոպե։ Մատուցել թեյի կամ կաթի հետ։
Բարի ախորժակ
վարսակի փաթիլներ ալյուր կոկոսի քերուկ շաքարավազ ձեթ նախաճաշ պաս Թխվածքներ և տորթեր