• Խմորի համար`
    • 4 միջին չափի ձու
    • 100 գ շաքարավազ
    • 40 գ ալյուր
    • 100 գրամ նուշի ալյուր (աղացած նուշ)
    • 1 թ/գ փխրեցուցիչ
  • Հատապտուղային դոնդողի համար`
    • 400 գրամ սառեցրած կարմիր հատապտուղներ (ազնվամորի, ելակ, սև հաղարջ)
    • 200 գրամ շաքարավազ
    • 10 գրամ ժելատին
    • ջուր
  • Կրեմի համար`
    • 560-580 գրամ պահածոյացված անանաս
    • 200 գրամ կաթնաշոռ
    • 120 գրամ շաքարավազ
    • 16 գրամ դոնդող
    • 400 գրամ սերուցք 33 %


Դոնդողի փոշու վրա լցնել 0.5 բաժակ սառը ջուր և թողնել մինչև ուռի: Հատապտուղները հարել բլենդերով և ավելացնել շաքարավազը: Ստացված զանգվածը դնել թույլ կրակի վրա և խառնել մինչև շաքարավազը հալի: Արդեն պատրաստի Դոնդողը ավելացնել հատապտուղների մեջ: Դոնդողի սառեցնելու ամանը ընտրելիս ուշադրություն դարձրեք որ ամանի չափը հնարավորինս համապատասխանի տորթի շերտերի չափին: Կրակից վերցնել, լցնել համապատասխան ամանի մեջ և դնել սառցախցիկը:
Ձուն և շաքարավազը հարել մինչև պնդանա: Ալյուրը խառնել փխրեցուցիչի և աղացած նուշի հետ:Խառնուրդը լցնել հարած ձվերի վրա և զգուշորեն խառնել: Խմորը եփել 180 C ջերմաստիճանի տակ նախապես տաքացրած ջեռոցում 30 րոպե: Եփված խմորը թողնել սառի մի քանի ժամ, կամ ավելի լավ է ամբողջ գիշեր:
Անանասի հյութը դատարկել ուրիշ ամանի մեջ և դրանով թրջել դոնդողը: Անանասները կտրել խորանարդիկներով:Կաթնաշոռը և շաքարավազը հարել իրար հետ: Այստեղ նաև ավելացնել անանասը և պատրաստի դոնդողը: Սկզբում այն ջրիկ կլինի, բայց արդեն 15-20 րոպեից այն կսկսի խտանալ: Հետո խփել սերուցքը: Սերուցքը և անանասով կաթնաշոռը միացնել իրար:
Ժամանակն է հավաքել տորթը: Խմորը մեջտեղից բաժանել երկու մասի: Ներքևի շերտը դնել ափսեի վրա, վրան քսել կրեմի կեսը,դնել դոնդողի շերտը,դնել խմորի հաջորդ շերտը և քսել կրեմի մյուս կեսը: Տորթը դնել սառնարանում և պահել 3 ժամ:

Թխվածքներ և տորթեր

Նմանատիպ գրառումներ

Գազարով թխվածքաբլիթ

Սրտաձև միջուկով կեքս

Բալը ձյան տակ

Նուտելայով բրաունի

Տիրամիսու

Էկլեր

Վարսակի փաթիլներով և կոկոսի քերուկով թխվածքաբլիթ

Ծաղկակաղամբով կոտլետ

Շառլոտկա

Գազարով տորթ

Լեբկուխեն

Փխրեցուցիչ / Разрыхлитель

Կանաչ սխտորը լոլիկով

Բրնձով և դանդուռով փլավ

Խորոված պղպեղով դիետիկ աղցան

Սալորով թխվածք

Չիչխանով և դառը շոկոլադով տարտ

Ամերիկյան Փանքեյք

Ալու Գոբի

Սխտորած վարսակի փաթիլներով

Կիտրոնով թխվածք

Բլղուրով և մանդակով փլավ

Թխվածք <<Դարչինով տանձ>>

Սև հաղարջով կեքս

Կանաչ սմուզի

Թաց շոկոլադե թխվածք

Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով

Կեֆիրով թխվածք

Տորթ <<Պանչո>>

Խորոված կարմիր բիբարով ապուր

Կատալոնական աղցան

Նրբություն

Խորոված ջեռոցում

Սաղմոնը մեղրա-մանանեխային սոուսով

Պասի թխվածքաբլիթ

Շոկոլադե կեքս

Լահմաջո

Սև հաղարջով մաֆին

Ծիրանով բիսկվիտ

Շոկոլադե տորթ

Հավի թևիկներ Բուֆալո

Մածունով թխվածքաբլիթ

Գազարով կեքս

Շոկոլադե բիսկվիտ

Տորտինո

Հում դանդուռով աղցան