Ավելուկով ոսպապուր
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Մարտի 12 2017թԴիտումներ` 13844
1․Ավելուկը մկրատով կտրատել, վրան ավելացնել գոլ ջուր և թողնել 30 րոպե։ Ջուրը թափել, նորից գոլ ջրով լվանալ։ Կաթսայի մեջ լցնել 2,5-3 լիտր ջուրը և ավելուկը։ Հենց ջուրը սկսի եռ գալ, ավելացնել մաքրած և լվացրած ոսպը։ Եփել ևս 15-20 րոպե, ապա ավելացնել մանրացրած թթու լավաշը։
2․ Մանր կտրատած սոխը և ընկույզը ձեթով տապակել 2-3 րոպե, ապա ավելացնել ալյուրը։ Շարունակել տապակել մինչև սոխը ամբողջովին փափուկ կլինի։ Պատրաստի սոխառած ավելացնել ճաշի մեջ։ Ավեացնել նաև մանր կտրատած սխտորը և ծիտրոնը։ Եփել ևս 5 րոպե։ Մատուցել թարմ սխտորով։
Բարի ախորժակ
1․Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև 2 հատ կարտոֆիլ։
ավելուկ ոսպ ընկույզ թթու լավաշ ալյուր պահք Հայկական խոհանոց