Բաղադրությունը`

  • 10 հատ թզի չիր
  • 10 հատ սալորաչիր
  • 10 հատ ծիրանի չիր
  • 10 հատ արմավ
  • 0.5 նարինջ
  • կոկոսի քերուկ

Պատրաստման եղանակը`


1.Չրերը տաք ջրով լվանալ: Արմավը լվանալ և հեռացնել կտերը:Բոլորը միասին մսաղացով աղալ:
2.Աղացած զանգվածի վրա քամել կես նարնջի հյութը և ավելացնել քերիչով անցկացրած նարնջի կեղևը: Բոլորը միասին խառնել և 2 ժամով տեղափոխել սառնարան, որպեսզի զանգվածը հանգստանա:
3.Սառնարանից հանել, ձևավորել ընկույզի չափ կոնֆետները, թաթախել կոկոսի քերուկի մեջ և մատուցել:
Բարի ախորժակ

Հուշում`


1.Կարող եք ավելացնել նաև այլ չրեր՝ ըստ ցանկության և նախասիրության:
2. Նարնջի կեղևը քերիչով անցկացնելուց ուշադիր եղեք, որպեսզի միայն նարնջագույն մասը օգտագործեք, դրան հաջորդող սպիտակ հատվածը դառնություն ունի: եթե արտահայտված ցիտրուսային համ չեք սիրում, կարող եք կեղևը ընդհնարապես չավելացնել:

սալորաչիր ծիրանաչիր արմավ թզի չիր նարինջ Աղանդեր

Նմանատիպ գրառումներ

Սև հաղարջը ձմռան համար

Հոնով և տանձով ջեմ

Կաթնաշոռով և չրերով ռոլլեր

Կաթնաշոռով և կեռասով մուս

Ելակը բալզամիկ քացախով

Գազարով քաղցր աղցան

Աղցան <<Թավշյա>>

Վարսակի փաթիլների մեջ թաթախված պանրիկներ

Տնային կոնֆետներ