Բաղադրությունը`

  • 0.5 տուփ ֆունչոզա
  • 1 հատ գազար
  • 1 հատ վարունգ
  • 0.5 հատ կարմիր պղպեղ
  • 0.5 հատ կանաչ պղպեղ
  • 1 ատամիկ սխտոր
  • 10 ճյուղ համեմ
  • 1 թ/գ կորեական գազարի համեմունք
  • 1/4 թ/գ սև պղպեղ
  • 3 ճ/գ սոյայի սոուս
  • 2 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը`


1.ֆունչոզան պատրաստել ըստ տուփի վրա գրված ցուցումների:
2.Գազարը մաքրել, լվանալ, չորացնել և անցկացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով:
3.Վարունգը լվանալ, չորացնել և անցկացնել կորեական գազարի քերիչով:
4.Պղպեղները լվանալ և կտրատել ձողաձև բարակ կտորների:
5.Ֆունչոզայի վրա ավելացնել բանջարեղենը, քերիչով անցկացրած սխտորը, կտրատած համեմը, սոյայի սոուսը, ձեթը: Համեմել սև պղպեղով և կորեական գազարի համեմունքով: Բոլորը միասին խառնել և տեղափոխել 2 ժամով սառնարան, որպեսզի համերը միանան: 2 ժամից պատրաստ է մատուցման:
Բարի ախորժակ

ֆունչոզա գազար վարունգ կարմիր պղպեղ կանաչ պղպեղ Արևելյան խոհանոց

Նմանատիպ գրառումներ

Սոբա

Կարտոֆիլը կանաչ սոխով

Ալու Գոբի

Հատիկավոր լոբով պաշտետ

Եղինջով ապուր

Ոսպով սենդվիչ

Դալ

Կանաչ սխտորով կորեական աղցան

Կորեական գազարը մսով

Թաթարական Ազու

Կուլչա

Սամոսա

Կամդի-չա

Հավի միս «Բան-Բան»

Այծի մսով Կարրի