Գազարով քաղցր աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Դեկտեմբերի 26 2014թԴիտումներ` 5041
1.Գազարը լվանալ, մաքրել, անցկացնել խոշոր քերիչով: Խնձորը լվանալ, հեռացնել միջուկը և խորանարդիկներով կտրատել:
2.Չամիչի վրա լցնել եռացրած ջուր և թողնել 10 րոպե: Հետո ջուրը քամել, չորացնել և ավելացնել գազարի և խնձորի վրա: Ընկույզները խոշոր կտրատել և նույնպես ավելացնել գազարի վրա:
3.Սոուսի համար խառնել նարնջի և լայմի քամած հյութը, ավելացնել ձեթը և աղացած դարչինը: Ստացված սոուսը լցնել գազարի վրա:
4.Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով և դարչինով:
Բարի ախորժակ
Աղբյուրը
գազար ընկույզ չամիչ լայմ նարինջ Աղցաններ