Խաշած լեզու

Անի Նալբանդյան · հունվար 14 2015
Դիտումներ 15932

Խաշած լեզուն մատուցում են և՜ որպես առանձին ուտեստ, և՜ օգտագործում են առանձին աղցանների և տաք ուտեստների մեջ: Երկու դեպքում էլ կարևոր է իմանալ լեզուն պատրաստելու նրբությունները և փոքրիկ խորամանկությունները:

Բաղադրությունը`

  • 1 հատ տավարի լեզու
  • 1 հատ գազար
  • հատիկավոր սև պղպեղ
  • դափնու տերև
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Լեզուն պահել սառի ջրի մեջ ամենաքիչը 30 րոպե, որպեսզի մաքրելը հեշտ լինի: Կարելի է պահել նաև մի քանի ժամից մինչև երեք օր, օրական երկու անգամ ջուրը փոխելու պայմանով: Իսկ եթե ժամանակ չկա և պետք է արագ պատրաստել, ուրեմն ամենաքիչը 30 րոպե պահել սառը ջրի մեջ: Լեզուն խնամքով լվանալ, դանակի ծայրով քերել, մաքրել, նորից լվանալ սառը ջրով:
2.Կաթսայի մեջ լցնել սառը ջուր, հասցնել եռման: Եռացող ջրի մեջ դնել լեզուն: Հենց որ ջուրը նորից սկսի եռալ, քափը քաշել և եփել ևս 15 րոպե: Լեզուն հանել ջրից, ջուրը թափել: Նորից եռացող ջրի մեջ գցել լեզուն, ավելացնել դափնու տերև, սև հատիկավոր պղպեղ և 1 հատ մաքրած ամբողջական գազար: Եփել մինչև պատրաստ լինելը: Աղը ավելացնել վերջում, որ լեզուն լավ եփվի և միսը ձիգ չլինի: Եթե դանակի ծայրը հեշտությամբ մտնում է լեզվի մեջ, ուրեմն լեզուն պատրաստ է : Միջինում լեզուն եփվում է 2-3 ժամում: Եռացրած ջրի մեջ եփելու շնորհիվ լեզուն ավելի հյութեղ և նուրբ է ստացվում:
3.Երբ լեզուն պատրաստ լինի, հանել եռացող ջրից և 3-5 րոպե ընկղմել սառը ջրի մեջ ու հեռացնել մաշկը:
4.Լեզուն փաթաթել սննդային պոլիէթիլենով և մի քանի ժամ դնել սառնարան:
5.Երբ լեզուն ամբողջովին հովանա, բարակ շերտերով կտրատել և մատուցել:
Բարի ախորժակ

գազարսառը խոտիկներդափնու տերևամանորյա բաղադրատոմստավարի լեզուսև հատիկավոր պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Ջեռոցում տապակած տավարի լեզու
Հատիկավոր լոբով պաշտետ
Բազուկով և հալած պանրով խավիար
Տոնական լցոնած հավ
Բազուկով խավիար
Դդմիկով տորթ