Բանանով հաց (Վեգան)
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / սեպտեմբեր 5 2020Դիտումներ` 992
Բաղադրությունը`
- 3 հատ միջին չափի բանան
- 2 ճ/գ կտավատի ալյուր
- 60 մլ կոկոսի յուղ
- 3-5 կաթիլ ստևիա
- 100 գրամ ամբողջահատիկ ցորենի ալյուր
- 100 գրամ բրնձի ալյուր
- 6 ճ/գ ջուր
- 50 գրամ դառը շոկոլադ
- 50 գրամ ընկույզ
- 1 ճ/գ կոկոսի շաքարավազ
- 1 թ/գ դարչին
- 1 թ/գ փխրեցուցիչ
- 0,5 թ/գ սոդա
- 0,5 թ/գ աղ
Պատրաստման եղանակը`
1․Կտավատի ալյուրի վրա ավելացնել սենյակային ջերմաստիճանի ջուրը, խառնել և թողնել 15 րոպե։
2․Բանանը մաքրել կեղևից և պատառաքաղով լավ մանրացնել։
3․Պատրաստի բանանի վրա լցնել կտավատի խառնուրդը, ստևիայի կաթիլները, կոկոսի յուղը։ Բոլորը միասին խառնել։
4․Առանձին ամանի մեջ խառնել չոր բաղադրիչները ՝ ալյունեըը, փխրեցուցիչը,սոդան, աղը և դարչինը։
4․ Չոր բաղադրիչները լցնել բանանի խյուսի վրա և ներքևից վերև շարժումներով թաց և չոր բաղադրիչները խառնել իրար։
5․Ընկույզը և շոկոլադը դանակով մանրացնել այնպես, որ խմորի մեջ տեսանելի լինեն։ Կտրատված շոկոլադից և ընկույզից մի փոքը մաս մի կողմ դնել հետագա զարդարման համար, իսկ մնացածը լցնել արդեն իսկ պատրաստի խմորի մեջ և նորից խառնել, մինչև որ համաչափ տարածվի։
6․ Խմորը տեղափոխել ֆորմայի մեջ, վրան շաղ տալ մանրացված ընկույզը, շոկոլադը և կոկոսի շաքարավազը։ Եփել 180 աստիճան ջեռոցում 40-50 րոպե։ Վայելել թեյի հետ։
Բարի ախորժակ
Հուշում`
1․Բանանը ինչքան հասած լինի, այնքան քաղցր կստացվի։
2․Եթե վերցնում եք սիլիկոնե ֆորմա, ապա յուղաթերթի և ձեթ քսելու կարիք չկա, իսկ եթե ոչ, ապա ֆորմայի հատակին յուղաթերթ փռեք և ձեթ քսեք։
թխվածքներ և տորթերշոկոլադբանանընկույզկտավատկոկոսի յուղկոկոսի շաքարավազ
