Ղազան խորոված
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / մայիս 2 2015Դիտումներ` 10053
Բաղադրությունը`
- 1-1,5 կգ այծի միս
- 200-250 գրամ գարեջուր
- 3-4 ճ/գ լեչո
- 50 գրամ կարագ
- 2 հատ գլուխ սոխ
- կանաչիներ ըստ ցանկության
- կարմիր և սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Միսը բաժանել միջին չափի կտորների և մարինացնել աղով, սև և կարմիր պղպեղներով, երկարությամբ կտրատած սոխով և կանաչիներով։ Թողնել առնվազն 2 ժամ, իսկ ժամանակ ունենալու դեպքում կարելի է ամբողջ գիշեր թողնել սառնարանում։
2.Պատրաստի միսը շարել փայտիկների վրա և դասավորել կաթսայի մեջ խաչաձև այնպես, որ մեջտեղի հատվածը բաց մնա։ Ամեն շերտի վրա լեչո լցնել, իսկ ամռանը լեչոն կարելի է փոխարինել թարմ լոլիկով և պղպեղով։
3.Գարեջուրը ավելացնել այնքան, որ առաջին երկու շարքը միայն ծածկվի։ Ցանկության դեպքում կարելի է գարեջուրը բացել ջրով 1։1 հարաբերությամբ։ Վերջում ավելացնել կարագը։ Կափարիչը փաթաթել սրբիչով, փակել կաթսայի բերանը և մարմանդ կրակի վրա եփել մինչև պատրաստ լինելը։
Բարի ախորժակ
կարագայծի միսհայկական խոհանոցգլուխ սոխլեչո
