Բաղադրությունը`

  • 500 գրամ տավարի խաշած միս
  • 400 գրամ մարինացված սունկ
  • 300 գրամ եգիպտացորեն
  • 1 հատ կարմիր պղպեղ
  • 1 հատ նարնջագույն պղպեղ
  • 1 հատ դեղին պղպեղ
  • 1 հատ կծու պղպեղ
  • համեմ
  • բուսական յուղ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Տավարի միսը խաշել և կտրատել բարակ կտորների, մոտավորապես 4*4 սմ։
2․Սունկը կտրատել բարակ շերտերով այնպես, որ սնկի ձևը պահպանվի։
3․Պղպեղները լվանալ, չորացնել։ Կտրատել բարակ և երկար ձողիկներով։
4․Կտրատած միսը, սունկը, պղպեղները և եգիպտացորենը խառնել իրար։ Ավելացնել մանր կտրատած համեմը, ձեթը, համեմել աղով և սև պղպեղով։
Բարի ախորժակ

տավարի միսաղցաններսունկամանորյա բաղադրատոմսեգիպտացորենբուլղարական պղպեղ

Նմանատիպ գրառումներ