Հաճարով և սնկով փլավ

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 25 2016
Դիտումներ 48262

Հայկական խոհանոցում ձավարեղենի կիրառությունը մեծ տարածում ունի: Մենք ունենք շատ կերակրատեսակներ, որոնք շատ համեղ են, չնայած իրենց պարզ բաղադրիչների: Այդպիսի սիրված կերակրատեսակներից մեկը հաճարով և սնկով փլավն է:

Բաղադրությունը`

  • 300 գրամ հաճար
  • 400 գրամ սունկ
  • 600 մլ ջուր
  • 2 հատ մեծ գլուխ սոխ
  • 60 գրամ կարագ
  • 100 մլ ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Հաճարը սառը ջրով լավ լվանալ և եփել աղ արած եռացող ջրի մեջ: Ընթացքում անընդհատ հետևել, անհրաժեշտության դեպքում եռացրած ջուր ավելացնել:
2.Սունկը լավ լվանալ հոսող ջրի տակ և կտրատել ուղղահայաց: Գլուխ սոխը մաքրել և կտրատել կիսալուսնաձև: Թավայի մեջ տաքացնել ձեթն ու կարագը, ավելացնել սոխը, տապակել մինչև սոխը թափանցիկ դառնա: Ավելացնել կտրատած սունկը և տապակել մինչև պատրաստ լինելը:
3.Պատրաստի սունկը ավելացնե եփած հաճարի վրա, խառնել և մարամնդ կրակով եփել ևս երեք րոպե: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ

սունկհայկական խոհանոցգլուխ սոխհաճար