Հավով լցոնված սմբուկ

Անի Նալբանդյան · նոյեմբեր 24 2014
Դիտումներ 6225

Հավով և սոխով լցոնած սմբուկը յուրօրինակ համ է ձեռք բերում ջեռոցում:

Բաղադրությունը`

  • 750 գրամ սմբուկ
  • 550 գրամ հավի կրծքամիս
  • 80 գրամ մոցառելա
  • արևածաղիկի ձեթ
  • 200 գրամ գլուխ սոխ

Պատրաստման եղանակը`

Սմբուկները բաժանել երկու մասի: Համեմել աղով և իտալական կանաչիներով, դնել 180 C ջերմաստիճանով ջեռոցում:

Սոխը տապակել ձեթի մեջ:

Հավի կրծքամիսը կտրատել 1,5х1,5 սմ խորանարդիկներով և տապակել ձեթի մեջ:

Սմբուկները հանել ջեռոցից, վրան դնել տապակած հավի կրծքամիսը, սոխը, լցնել քերած պանիրը և դնել ջեռոցում ևս 15 րոպե:
Աղբյուրը

սմբուկհավի կրծքամիսմոցառելատաք ուտեստներ