Իտալական աղցան <<Սիմպո>>

Անի Նալբանդյան · հունվար 3 2015
Դիտումներ 14691

Աղցան, որը հետաքրքիր է և համեղ:

Բաղադրությունը`

  • 1 բաժակ խաշած բրինձ
  • 100 գրամ ծովախեցգետնի ձողիկներ
  • 10 հատ սև անկորիզ զեյթուն
  • 3 հատ խաշած ձու
  • 3 հատ թթու վարունգ
  • 1 փոքր տուփ պահածոյացված եգիպտացորեն
  • 50 գրամ կանաչ սոխ
  • սամիթ
  • մայոնեզ կամ թթվասեր
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


Մանր կտրատած ծովախեցգետնի ձողիկների, ձվի և թթու վարունգի վրա ավելացնել խաշած բրինձը, նեղ, օղակաձև կտրատած ձիթապտուղը, եգիպտացորենը և խառնել: Աղ ու պղպեղ անել, ավելացնել օղակաձև կտրատած սոխը և մանր կտրատած սամիթը:Մատուցելիս խառնել մայոնեզի կամ թթվասերի հետ:
Բարի ախորժակ

զեյթունամանորյա բաղադրատոմսբրինձեգիպտացորենծովախեցգետնի ձողիկներարևմտյան խոհանոց