Բաղադրությունը`

  • 50 գրամ կարմիր սագախոտ (քինոա)
  • 1 կապ կարմիր բազուկի տերևներ
  • 2 ճ/գ զեյթունի ձեթ
  • 0,5 հատ կարմիր սոխ
  • 1 կգ մածուն
  • 1 լ տաք ջուր
  • 1 հատ ձու
  • համեմ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Սագախոտը լավ լվանում ենք հոսող սառը ջրի տակ մոտ 30-40 վայրկյան, որպեսզի դառնությունը գնա։ Լվացած սագախոտի վրա ավելացնում եք ջուր 1։2 հարաբերակցությամբ և խաշում ենք մինչև պատրաստ լինելը։
2․Մածունը և ձուն միասին հարում ենք այնքան, մինչև որ ստացվի համասեռ զանգված։ Մածնային զանգվածը տեղափոխում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք տաք ջուրը և դնում գազօջախին: Փայտե գդալով անընդհատ խառնում ենք այնքան ժամանակ, մինչև որ սկսի եռ գալ։
3․Եփ գալուց անմիջապես հետո ավելացնում ենք խաշած քինոան և միասին եփում ևս 5 րոպե։
4․Բազուկի տերևները նախապես լավ լվանում ենք, առանձնացնում ենք ցողունները, կտրատում ենք 3-4 սմ երկարությամբ։ Ավելացնում ենք ապուրի մեջ քինոան ավելացնելուց հետո։
5.Կարմիր սոխը մանր կտրատում ենք, լցնում ենք զեյթունի ձեթի մեջ, մի փոքր աղ ենք ավելացնում և շոգեխաշում։ Ավեացնում ենք ապուրի մեջ, եփում ևս 2-3 րոպե և կրակը անջատում։
6․Անջատելուց հետո ավելացնում ենք մանր կտրատած համեմը, առանց կափարիչը փակելու թողնում ենք 10-15 րոպե և մատուցում։ Աղը ավելացնել մատուցելիս։
Բարի ախորժակ

ձուապուրներմածունբազուկի տերևկարմիր քինոակարմիր սոխ

Նմանատիպ գրառումներ