Միջինք (Տապլա)
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / մարտ 22 2017Դիտումներ` 16340
Բաղադրությունը`
- 500 գրամ ալյուր
- 100 գրամ շաքարավազ
- 200 մլ գոլ ջուր
- 75 մլ ձեթ
- 2 թ/գ փխրեցուցիչ
- 1 պտղունց աղ
- 50 գրամ չամիչ
- 50 գրամ ընկույզ
- 100 գրամ մեղր
Պատրաստման եղանակը`
1․Ամանի մեջ լցնել գոլ ջուրը, շաքարավազը,ձեթը։ Գդալով խառնել մինչև շաքարավազը հալվի։
2․Ալյուրը, աղը և փխրեցուցիչը խառնել, ավելացնել հեղուկ զանգվածի վրա ու հունցել խմոր։ Պատրաստի խմորը թողնել 15 րոպե հանգստա։ Ծածկել խոնավ սրբիչով։
3․15 րոպե հետո խմորի մեջտեղում մետաղադրամ դնել, ծածկել, գունդ անել և ձեռքով գաթայի տեսք տալ։ Վրան թեթևակի ջուր քսել և լցնել բոված ու մանրացրած ընկույզն ու չամիչը։ Եփել 200 աստիճան ջեռոցում 30-40 րոպե։ Ջեռոցից հանելուց հետո վրան մեղր ծորացնել։ Բաժանելիս կտրել ընտանիքի անդամների թվով կտորների։ Մետաղադրամով կտորը կորոշի տարվա հաջողակին։ Ուրախ Միջինք բոլորիս։
Բարի ախորժակ
մեղրալյուրշաքարավազձեթհայկական խոհանոց
Նմանատիպ գրառումներ
