Սպիտակ բողկը խառը կանաչիներով
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / դեկտեմբեր 18 2020Դիտումներ` 516
Բաղադրությունը`
- 1 հատ սպիտակ բողկ
- 3 հատ կարմիր բողկ
- 0.5 կապ հազար
- 1 բուռ ռուկոլա
- 1 բուռ բազուկի տերև
- 3 հատ կարմիր բողկ
- 5 ճյուղ կանաչ սոխ
- 10 հատ զեյթուն
- զեյթունի ձեթ
- բալզամիկ քացախ
- վարդագույն աղ
- սև պղպեղ
- մոցառելա (զարդարանքի համար)
Պատրաստման եղանակը`
1.Բոլոր կանաչիները խնամքով լվանալ,ջրքամել և չորացնել:
2.Սպիտակ բողկը լվանալ, մաքրել և անցկացնել խոշոր քերիչով:Կարմիր բողկը ևս անցկացնել քերիչով:
3.Զեյթունը կտրատել օղակներով:
4.Աղցանամանի մեջ իրար խառնել կտրատած կանաչիները, քերիչով անցկացրած երկու տեսակի բողկերը, կտրատած զեյթունը, համեմել աղով և սև պղպեղով, ձեթով և բալզամիկ քացախով: Զարդարել մոցարելա պանրով:
Բարի ախորժակ
աղցաններզեյթունռուկոլաբազուկի տերևհազարկարմիր բողկսպիտակ բողկ
Նմանատիպ գրառումներ
