Ամանորյա

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 29 2014
Դիտումներ 6334

Դրսում դեռ ձյուն չկա, իսկ մենք ուզում ենք Ձնեմարդ պատրաստել:

Բաղադրությունը`

  • 100 գրամ խեցգետնի ձողիկներ
  • 3 հատ խաշած ձու
  • 50 գրամ խաշած բրինձ
  • 1 տուփ եգիպտացորեն (380 գրամ)
  • մայոնեզ
  • աղ
  • կոկոսի փշրանք

Պատրաստման եղանակը`


1.Մսաղացով աղալ խեղգետնի ձողիկները, ձվերը, խաշած բրինձը, եգիպտացորենը և համեմել աղով: Ավելացնել մայոնեզը և խառնել: Զանգվածը պիտի լինի ոչ խիտ, ոչ էլ ջրի:
2.Ստացված զանգվածից ձևավորել գնդիկներ և թաթախել կոկոսի փշրաննքերի մեջ: Կոկոսի փշրանքները կարելի է փոխարինել քերած սպիտակուցով կամ պանրով:
3.Գնդիկները կարող եք մատուցել կամ հենց այդպես, կամ էլ կարող եք պատրաստել Ձնեմարդ: Քթի համար կարող եք օգտագործել գազար, աչքերի համար ` սև հատիկավոր պղպեղ,կոճակների համար` նռան հատկներ, ձեռքերի համար կանաչու ցողուն:
Բարի ախորժակ
Աղբյուրը

ձուսառը խոտիկներամանորյա բաղադրատոմսբրինձխեղգետնի ձողիկներեգիպտացորեն

Նմանատիպ գրառումներ
Lյարդով տորթ
Ռուլետ <<Վագրային>>