Lյարդով տորթ

Անի Նալբանդյան · փետրվար 10 2015
Դիտումներ 8552

Լյարդով ուտեստները շատ օգտակար են: Ձեզ եմ առաջարկում լյարդով տորթի բաղադրատոմս, որը կարող է դառնալ տոնական սեղանի զարդ:

Բաղադրությունը`

  • 500 գրամ լյարդ
  • 2 հատ գլուխ սոխ
  • 3 հատ ձու
  • 3 ճաշի գդալ ալյուր
  • 100 գրամ կաթ
  • 5 ճ/գ հալած պանիր
  • 5 ճ/գ մայոնեզ
  • 3 պճեղ սխտոր
  • աղ, պղպեղ/li>

Պատրաստման եղանակը`


1.Լյարդը լվանալ,հեռացնել թաղանթը, անցկացնել մսաղացով:
2.Սոխը մաքրել, լվանալ և նույնպես անցկացնել մսաղացով: Ավելացնել աղացած լյարդի վրա և ևս մեկ անգամ անցկացնել մսաղացով:
3.Ձուն հարել, ավելացնել ալյուրը, շարունակել հարելը մինչև համասեռ զանգված ստանալը: Ավելացնել աղացած լյարդի վրա: Այստեղ ավելացնել նաև կաթ, աղ և սև պղպեղ: Բոլորը միասին լավ խառնել:
4. Թավայի վրա ձեթ քսել, լավ տաքացնել և թխել շերտերը կաթնախմորուկի նման:
5.Հալած պանիրը, մայոնեզը և սխտորը խառնել իրար: Քսել շերտերի վրա և հավաքել տորթը: Կարելի է զարդարել կանաչիով և գազարով:
Բարի ախորժակ

ձումայոնեզկաթսխտորսառը խոտիկներալյուրսոխհալած պանիրամանորյա բաղադրատոմսլյարդ

Նմանատիպ գրառումներ
Ձվով աղցան-նախաճաշ
Հավի մսով աղցան <<Ամենա-Ամենա>>