Ռուլետ <<Վագրային>>
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 6 2014Դիտումներ 7309
Ձկնային միջուկով <<վագրային>> ռուլետ: Զարդարեք Ձեր սեղանը այս համեղ և յուրօրինակ ռուլետով:
h4>Բաղադրությունը`
- 4 հատ ձու
- 2 ճ/գ ալյուր
- 2 ճ/գ օսլա
- 100 գրամ մայոնեզ
- 100 գրամ զեյթուն
- 100 գրամ հալած պանիր
- 250-300 կարմիր ձուկ
- կանաչի
- աղ, պղպեղ
- լիմոնի հյութ
Պատրաստման եղանակը`
Ձուն խառնել ալյուրի, օսլայի, մայոնեզի, աղի և պղպեղի հետ: Ստացված խմորից մի փոքր մաս վերցնել և խառնել կտրատած կանաչիի հետ: Ջեռոցի տապակայի վրա փռել թխելու համար նախատեսված թուղթ, վրան լցնել խմորը: Ճաշի գդալով հատվածաբար լցնել կանաչիի հետ խառնած խմորը: Վրան շարել կլոր-կլոր կտրատած զեյթունները: Թխել 7-10 րոպե180-200 աստիճան ջեռոցում: Պատրաստի խմորը շրջել: Զեյթունով շերտը կհայտնվի ներքևում: Խմորի վրա քսել հալած պանիրը, շարել ձկի կտորները: Կարելի է ավելացնել նաև կարմիր խավիար: Ցողել լիմոնի հյութով: Փաթաթել ռուլետի ձևով և պահել սառնարանում:
Աղբյուրը