Ամառային պաշտետ հավի լյարդով
Անի Նալբանդյան · օգոստոս 13 2018Բաղադրությունը`
- 350 գրամ հավի լյարդ
- 1 հատ սմբուկ
- 1 հատ պղպեղ
- 1 հատ գլուխ սոխ
- 50 գրամ կարագ
- 1 ճ/գ զեյթունի ձեթ
- 0.5 թ/գ ծիտրոն
- կարմիր պղպեղ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Սոխը մաքրել և բաժանել չորս մասի: Սմբուկը լվանալ, չորացնել և բաժանել երկու մասի, վրան աղ ցանել: Պղպեղը լվանալ ու բաժանել երկու մասի, թեթևակի աղ անել:
2.Լյարդի վրա սև պղպեղ ցանել:
3.Բոլոր մթերքները դնել ջեռոցի տապակի մեջ, վրան թեթևակի ձեթ ցողել: Եփել 180 աստիճանի ջեռոցում 20-25 րոպե: Թողնել մի փոքր հովանա:
4.Հարիչի մեջ լցնել մթերքները, ավելացնել 50 գրամ կարագ, և հարելի մինչև համասեռ զանգված ստանալը:
5.Ստացված զանգվածը լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել ճզմած սխտորը, մանրացրած չորացրած ծիտրոնը, մանր կտրատած մաղադանոսը: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղով: Բոլորը միասին եփել ևս 5 րոպե: Հովացնել, լցնել ապակյա տարրայի մեջ և պահել սառնարանում: Մատուցել սև հացի հետ:
Բարի ախորժակ
Հուշում`
1.Աղը, սև և կարմիր պղպեղը լցնել ըստ ճաշակի:
2.Պաշտետը կարագ շատ է <<սիրում>>, հետևաբար կարող եք ավելի շատ լցնել: