Սմբուկը աջիկայով և մայոնեզով
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 22 2015Դիտումներ 5471
Տապակած սմբուկը կարող է յուօրինակ համ ունենալ շնորհիվ աջիկայով և մայոնեզով պատրաստված սոուսի։ Փորձեք այս տարբերակը և հարստացրեք Ձեր բաղադրատոմսերի գիրքը ևս մեկ հեշտ, արագ և համեղ բաղադրատոմսով։
Բաղադրությունը`
- 1 հատ մեծ սմբուկ
- 3-4 ճ/գ մայոնեզ
- 5-6 ճյուղ կանաչ սոխ
- մի քանի ճյուղ համեմ
- մի քանի ճյուղ ռեհան
- 2-3 պճեղ սխտոր
- 1 թ/գ աջիկայի փոշի
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Սմբուկը լվանալ և կտրատել 1 սմ հաստությամբ կտորների, վրան աղ հանել և թողնել 15-20 րոպե, որպեսզի լեղվությունը անցնի։ Չորացնել խոհանոցային անձեռոցիկներով և տապակել տաքացրած ձեթի մեջ։ Տապակած սմբուկները տեղափոխել խոհանոցային անձեռոցիկի վրա ավելորդ ձեթը հեռացնելու համար։
2․Սոուսի համար մայոնեզի վրա ավելացնել մանր կտրատած սոխը, կանաչիները, ճզմած սխտորը և համեմունքերը։ Բոլորը միասին խառնել և քսել տապակած սմբուկներ վրա։ Մատուցել սառը վիճակում։
Բարի ախորժակ