Բամիայով ոչխարի միս

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 29 2015
Դիտումներ 12166

Հայկական խոհանոցում շատ են ոչխարի մսով պատրաստվող ճաշատեսակները: Այս բաղադրատոմսը ևս <<Հայկական Խոհանոց>> գրքից է: Պատրաստենք և վայելենք ավանդական խոհանոցի ճաշատեսակները:

Բաղադրությունը`

  • 450 գրամ ոչխարի միս
  • 450 գրամ բամիա
  • 1 հատ գլուխ սոխ
  • 2 հատ լոլիկ
  • 50 գրամ լիմոնի հյութ
  • 60 գրամ հալած յուղ
  • համեմ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Կտրատած ոչխարի միսը յուղով տապակել մինչև կիսապատրաստ լինելը:
2.Սոխը մաքրել, կտրատել կիսալուսնաձև և սոխառած պատրաստել:
3.Բամիայի մանր տեսակները լվանալ և զգուշությամբ պոչերը հեռացնել:
4Լոլիկը կլպել և մանր կտրատել:
5.Ոչխարի մսի տապակած կտորները դնել խոր կաթսայի մեջ, ավելացնել սոխառածը,բամիան,լոլիկը,աղ,պղպեղ,համեմ, լիմոնի հյութ և վրան լցնել տաք ջուր այնքան, որ մթերքները միայն ծածկվեն: Կաթսան փակել և միսը այդպես խաշել մինչև պատրաստ լինելը: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ

լոլիկլիմոնի հյութհայկական խոհանոցոչխարի միսբամիա