Բյոֆ Բուգինյոն
Անի Նալբանդյան · մարտ 16 2015Բոլոր նրանք, ովքեր դիտել են <<Ջուլիա, Ջուլի>> ֆիլմը, դժվար մոռանան թե ինչպիսի նվիրումով էր գլխավոր հերոսուհին պատրաստում Բուֆ Բուգինյոնը: Այս ֆիլմը լի է ախորժելի տեսարարններով և ակամայից քեզ տեղափոխում է ֆրանսիական խոհանոց: Ֆիլմից հետո ես էլ որոշեցի մի օր անպայման պատրաստել Բուֆ Բուգինյոն: Իմ առաջին փորձը շատ հաջող ստացվեց և ուզում եմ բաղադրատոմսով կիսվել: Բաղադրատոմսի վերջում կթողնեմ նաև հղում ֆիլմից ոգեշնչման համար:
Բաղադրությունը`
- 1350 գրամ տավարի փափուկ միս (վզի միս)
- 60 գրամ ալյուր
- 1 ճ/գ զեյթունի ձեթ
- 200 գրամ խոզի մատեր
- 150 գրամ գլուխ սոխ
- 300 գրամ գազար
- 700 մլ կարմիր գինի
- 700 մլ արգանակ
- 60 գրամ տոմատի մածուկ
- 2 պճեղ սխտոր
- 2 ճ/գ ուրց
- 1 հատ դափնու տերև
- 2 ճ/գ կարագ
- 230 գրամ սունկ
- 1ճ/գ ալյուր+2ճ/գ սառը ջուր
- մաղադանոս
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Տավարի փափկամիսը կտրատել 5սմ հաստությամբ կտորների, խոհանոցային անձեռոցիկով չորացնել կտորները, համեմել աղով և սև պղպեղով, թեթևակի ալրապատել և դնել կողքի:
2.Խոզի մատերը կտրատել, խոհանոցային անձեռոցիկով չորացնել: Թավայի մեջ լցնել 1 ճ/գ զեյթունի ձեթ, տաքացնել, ավելացնել կտրատած խոզի մատերը, տապակել մինչև որ խրթխրթան դառնա: Թավայից հանել, դնել խոհանոցային անձեռոցիկի վրա:
3.
Նույն թավայում՝խոզի մատերի յուղի մեջ, տապակել սոխը և գազարը, մինչև որ սոխը կսկսի կարամելացվել, իսկ գազարը կփափկի:Բանջարեղենը տեղափոխել առանձին ամանի մեջ:
4.Նույն թավայի մեջ անհրաժեշտության դեպքում ավելացնել ձեթ և տապակել տավարի փափկամիսը: Մսի կտորների միջև տարածություն է պետք թողնել:
5.Փափկամիսը տապակելուց հետո կրակը չանջատել, ավելացնել գինին, փայտե գդալով խառնել, որ թավայի պատերին կպած մնացորդները լուծվեն գինու մեջ և ամբողջովին համը տան գինուն: Հետո ավելացնել արգանակը, ավելացնել նաև տոմատի մածուկը, սխտորը, ուրցը, դափնու տերևը, աղը,
պղպեղը և լավ խառնել:
6. Կաթսայի մեջ լցնել խոզի մատերը, փափկամիսը, գազարը և սոխը, վրան լցնել սոուսը, կափարիչը փակել և դնել 160 C ջերմաստիճանով ջեռոցը 2 ժամով:
7.Սունկը չորս մասի բաժանել: Թավայի մեջ հալեցնել 1 ճ/գ կարագ և կտրատած սունկը կարմրացնել մեջը:
8.Կաթսան ջեռոցը դնելուց 1.5 ժամ հետո ավելացնել տապակած սունկը: Թողնել եփվի ևս կես ժամ:
9.Ջեռոցից հանելուց հետո դնել գազօջախին ուժեղ կրակի վրա և ավելացնել խյուսը: Խյուսի համար 1 ճ/գ ալյուրին ավելացնել 2 ճ/գ ջուր և պատառաքաղով խառնել մինչև համասեռ զանգված ստացվի: Թողնել 1 րոպե եռա, հետո ավելացնել կարագը, խառնել և թողնել կրակին, մինչև որ պնդանա:
Բուֆ Բոգինյոնը պատրաստ է մատուցման համար: Մատուցելուց առաջ վրան շաղ տալ մանր կտրատած մաղադանոս:
Այստեղ կարող եք դիտել խոստացված տեսանյութը և միանգամից մտնել խոհանոց :)
Բարի ախորժակ