Հարցման արդյունքներըտեգի համար:
Սոտեն ֆրանսիական խոհանոցի ուտեստ է: Սոտեի տարբեր տեսակներ կան կախված նրանից, թե ինչ բանջարեղեն է օգտագործվում: Դդմիկով սոտեն ամենարագ և հեշտ պատրաստվող բաղադրատոմսերից է: Այն իրենից ներկայացնում է շոգեխաշված բանջարեղենների հրաշալի համադրություն:
Բոլոր նրանք, ովքեր դիտել են <<Ջուլիա, Ջուլի>> ֆիլմը, դժվար մոռանան թե ինչպիսի նվիրումով էր գլխավոր հերոսուհին պատրաստում Բուֆ Բուգինյոնը: Այս ֆիլմը լի է ախորժելի տեսարարններով և ակամայից քեզ տեղափոխում է ֆրանսիական խոհանոց: Ֆիլմից հետո ես էլ որոշեցի մի օր անպայման պատրաստել Բուֆ Բուգինյոն: Իմ առաջին փորձը շատ հաջող ստացվեց և ուզում եմ բաղադրատոմսով կիսվել: Բաղադրատոմսի վերջում կթողնեմ նաև հղում ֆիլմից ոգեշնչման համար: