Դեղին դդմիկով աղցան

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 10 2020
Դիտումներ 4088

Աշունը գնացել է, բայց աշնան մասին պատմող բաղադրատոմսերը դեռ սպասում են իրենց հերթին: Սպասում են, որովհետև աշունն անավարտ մնաց այս տարի ~~~

Բաղադրությունը`

  • 2 հատ դեղին դդմիկ
  • 3 ճ/գ թթվասեր
  • 1 ատամիկ սխտոր
  • զեյթունի ձեթ
  • սամիթ
  • սև պղպեղ
  • խմելի սունելի
  • աղ

Պատրաստման եղանակը`


1. Վերցնում են դեղին դդմիկը և բաժանում ենք 4-6 երկար ձողիկների:
2.Ջեռոցի տապակի վրա յուղաթերթ ենք փռում, վրան դասավորում ենք դդմիկի ձողիկները, վրան էսում ենք ձեթ, համեմում ենք աղով, սև պղպեղով և խմելի սունելիով: Եփում ենք ջեռոցում 15-20 րոպե: Ջեռոցից հանում ենք, մի փոքր հովացնում և կտրատում խորանարդաձև:
3.Առանձին ամանի մեջ խառնում ենք թթվասերը, մանր կտրատած սամիթը,մանրացրած սխտորը և լավ խառնում:Ստացված սոուսը լցնում ենք դդմիկների վրա խառնում և մատուցում:
Բարի ախորժակ

սամիթաղցաններթթվասերխմելի սունելիդեղին դդմիկ

Նմանատիպ գրառումներ
Կանաչ լոբով և գազարով աղցան
Պեկինյան կաղամբով և հազարով աղցան