Կանաչ լոբով և գազարով աղցան

Անի Նալբանդյան · օգոստոս 17 2018
Դիտումներ 28152

Կանաչ լոբին հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք չեն մարսվում և իրենց հետ օրգանիզմից դուրս են բերում տոքսինները՝ մաքրելով մեր աղիները: Այս ամենն էլ բերում է քաշի կորստի: Եթե ուզում եք նիհարել ու միևնույն ժամանակ համեղ սնվել, պատրաստեք այս անչափ համեղ ու օգտակար աղցանը:

Բաղադրությունը`

  • 350 գրամ կանաչ լոբի
  • 1 հատ գազար
  • 2 ատամիկ սխտոր
  • 5 ճյուղ համեմ
  • 5 ճյուղ մաղադանոս
  • 5 ճյուղ սամիթ
  • 2 ճ/գ սոյայի սոուս
  • 2 ճ/գ ձեթ
  • 1 թ/գ քունջութ
  • համեմի սերմ
  • խմելի սունելի
  • օրեգանո
  • սև պղպեղ
  • կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Կանաչ լոբին մաքրել, երկարությամբ բարակ կտրատել, խաշել աղ արած ջրի մեջ 15-20 րոպե, ապա տեղափոխել սառույցով լի սառը ջրի մեջ:
2.Գազարը մաքրել և անցկացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով:
3.Աղցանամանի մեջ իրար միացնել կանաչ լոբին, քերած գազարը, ճզմած սխտորը, մանր կտրատած կանաչիները, ավելացնել սոյայի սոուսը, ձեթը և համեմունքերը: Բոլորը միասին խառնել և ամենաքիչը 2 ժամ պահել սառնարանում:
Բարի ախորժակ

Հուշում`


1.Համեմունքները լցնել ըստ ճաշակի:

մաղադանոսգազարսխտորսամիթաղցաններհամեմկամաչ լոբի

Նմանատիպ գրառումներ
Պեկինյան կաղամբով և հազարով աղցան
Սպանախով աղցան
Հազարով և գազարով աղցան
Գազարով և նեխուրով աղցան
Տապակած գազար
Եղինջով ապուր
Ծաղկակաղամբով <<փլավ>>