Ձվով աղցան-նախաճաշ
Անի Նալբանդյան · փետրվար 3 2015Դիտումներ 10250
Մենք սովոր ենք ձուն օգտագործել տարբեր աղցանների մեջ որպես օժանդակող բաղադրիչ, այնինչ ձուն կարող է հանդես գալ նաև գլխավոր դերում: Այս աղցանը շատ տարածված է Արևմուտքում: Միգուցե ժամանակն է, որ մեր խոհանոց էլ մտնի:
Բաղադրությունը`
- 4 հատ պինդ խաշած ձու
- 2 ճ/գ մայոնեզ
- 3 ճ/գ նեխուր
- 1 ճ/գ սամիթ կամ մաղադանոս
- 1 թ/գ լիմոնի հյութ
- աղ և պղպեղ
- հաց կամ կրեկեր
Պատրաստման եղանակը`
1.Ձվերը պինդ խաշել, մաքրել և պատառաքաղով մանրացնել:
2.Վրան ավելացնել մանր կտրատած նեխուրը, սամիթը կամ մաղադանոսը, լիմոնի թարմ քամած հյութը և մայոնեզը: Բոլորը միասին լավ խառնել` համեմելով աղով և պղպեղով:
3. Այս շատ համեղ աղցան-նախաճաշը կարելի է մատուցել ինչպես հացով, այնպես էլ կրեկերով:
Բարի ախորժակ