Հավի մսով աղցան <<Ամենա-Ամենա>>
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 27 2014Դիտումներ 36034
Արագ պատրաստվող աղցան հավի մսով:
Բաղադրությունը`
- 4 հատ ձու
- 1 հատ մեծ գազար
- 600 գրամ հավի միս
- կանաչ սոխ
- մայոնեզ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Հավի միսը խաշել և կտրատել երկարությամբ:
2.Ձուն խաշել և կտրատել մեծ կտորների: Մեկ ձուն բաժանել մոտավորապես 8 կտորի:
3.Գազարը անցկացնել խոշոր քերիչով:
4.Սոխը կտրատել օղակներով:
5.Բոլոր բաղադրիչները լցնել աղցանամանի մեջ, ավելացնել աղը, պղպեղը, մայոնեզը և խառնել:
Բարի ախորժակ