Եղինջով աղցան

Անի Նալբանդյան · մայիս 30 2015
Դիտումներ 16932

Եղինջով այս աղցանը գարնանային շատ օգտակար աղցան է Հայկական խոհանոցից։ Պատրաստեք և պահպանեք Ձեր առողջությունը։

Բաղադրությունը`

  • 200 գրամ եղինջ
  • 25 գրամ կանաչ սոխ
  • 20 գրամ մաղադանոս
  • 30 գրամ ընկույզի միջուկ
  • քացախ
  • ձեթ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Եռացող թույլ աղաջրի մեջ լցնել նախօրոք լվացած եղինջը և թողնել 2-3 րոպե։ 2-3 րոպե շոգեհարելուց հետո եղինջը հանել ջրից, քամել և կտրատել։ Կանաչ սոխը և մաղադանոսը ևս կտրատել և կտրատածի կեսը ավելացնել եղինջի վրա։
2․Առանձին ամանի մեջ լցնել մանրացրած ընկույզը, մնացած կանաչ սոխը և մաղադանոսը, ձեթը, քացախը, սև պղպեղը, մի փոքր եղինջի ջրից և լավ խառնել։ Ստացված սոուսանման զանգվածը լցնել եղինջի վրա, խառնել և մատուցել։
Բարի ախորժակ

մաղադանոսընկույզկանաչ սոխհայկական խոհանոցեղինջ