Գազարով քաղցր աղցան
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 26 2014Դիտումներ 6754
Ամանորյա սեղանին կգտնեք այս աղցանի համար նախատեսված բոլոր բաղադրիչները:
Բաղադրությունը`
- 100 գրամ գազար
- 1 հատ խնձոր
- 50 գրամ սև չամիչ
- 70 գրամ ընկույզ
- 1/2 նարինջ
- 1/2 լայմ
- դարչին
- ձեթ
Պատրաստման եղանակը`
1.Գազարը լվանալ, մաքրել, անցկացնել խոշոր քերիչով: Խնձորը լվանալ, հեռացնել միջուկը և խորանարդիկներով կտրատել:
2.Չամիչի վրա լցնել եռացրած ջուր և թողնել 10 րոպե: Հետո ջուրը քամել, չորացնել և ավելացնել գազարի և խնձորի վրա: Ընկույզները խոշոր կտրատել և նույնպես ավելացնել գազարի վրա:
3.Սոուսի համար խառնել նարնջի և լայմի քամած հյութը, ավելացնել ձեթը և աղացած դարչինը: Ստացված սոուսը լցնել գազարի վրա:
4.Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով և դարչինով:
Բարի ախորժակ
Աղբյուրը