Գետնանուշի կարագ

Անի Նալբանդյան · հունիս 16 2015
Դիտումներ 10372

Գետնանուշի կարագը կամ ամերիկյան ֆիլմերից մեզ այդքան հայտնի Арахисовое масло-ն իրականում այդքան էլ անհասնելի չէ, ինչպես որ թվում է: Բաղադրությունը և պատրաստման եղանակը շատ հեշտ է , իսկ արդյունքը՝ շատ համեղ:

Բաղադրությունը`

  • 1.5 բաժակ գետնանուշ
  • 1.5 ճ/գ զեյթունի ձեթ (կարելի է օգտագործել նաև անհոտ արևածաղիկի ձեթ)
  • 1 ճ/գ մեղր
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Գետնանուշը բովել ջեռոցում: Կեղևը հեռացնել և թողնել, որ հովանա:
2.Հովացած գետնանուշը լցնել բլենդերի մեջ և մանրացնել: Երբ գետնանուշը սկսի գնդիկների տեսքով հավաքվել, ավելացնել ձեթը և շարունակել հարել: Վերջում ավելացնել աղը և մեղրը, շարունակել հարել, մինչև որ աղը և մեղրը հավասարաչափ տարածվեն:
Բարի ախորժակ

Հուշում`


1.Մեղրի և աղի քանակը կարող եք ավելացնել կամ պակասեցնել ըստ Ձեր նախասիրության:
2.Գետնանուշի կարագը կարելի է պատրաստել նաև առանց որևէ այլ բուսական ծագման ձեթ ավելացնելու,ուղղակի ձեթը չի թողնում, որպեսզի գետնանուշի մեջ եղած յուղը առանձնանա տարայի մեջ։ Եթե ուզում եք ամբողջովին օրգանիկ գետնանուշի կարագ պատրաստել, կարող եք ձեթ չավելացնել։
3․Գետնանուշի կարագով սենդվիչներ պատրաստելու համար կարելի է օգտագործել տարբեր տեսակի ջեմեր, մուրաբաներ, մեղր, շոկոլադ, նույնիսկ տարբեր տեսակի բանջարեղեն և պանիր։
4.Եթե անցնեք հղումով, ապա կտեսնեք, թե ինչպես էր Բրեդ Փիթը <<առաջին անգամ>> փորձում գետնանուշի կարագը։
Հղում

նախաճաշմեղրաղգետնանուշզեյթունի ձեթ

Նմանատիպ գրառումներ
Վարսակի շիլա