Վարսակի շիլա
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 4 2018Բոլոր ժամանակների ամենաօգտակար նախաճաշը, որը մաքրում է օրգանիզմը, օգնում է նիհարել և պարգևում է գեղեցիկ մաշկ:
Բաղադրությունը`
- 50 գրամ վարսակի փաթիլներ
- 150 գրամ ջուր կամ կաթ
- 1 թ/գ կարագ
- 1 թ/գ մեղր
- 1 պտղունց աղ
Պատրաստման եղանակը`
1. Կաթը կամ ջուրը եռացնել, ավելացնել վարսակի փաթիլները և 1 պտղունց աղ: Հասցնել եռման աստիճանի, ապա կրակը քչացնել և եփել 7-10 րոպե: Պատրաստ լինելուն պես կրակը անջատել, ավելացնել կարագը և մեղրը, խառնել, կափարիչով փակել և թողնել 2-3 րոպե: Լցնել մատուցվող ամանի մեջ, վրան ավելացնել թարմ կամ սառեցրած հատապտուղներ և մատուցել։
Բարի ախորժակ
Հուշում`
1․Օգտակար շիլա պատրաստելու համար նախապատվությունը տվեք եփելու համար նախատեսված վարսակի փաթիլներին։ Արագ պատրաստվող վարսակի փաթիլները զիջում են իրենց օգտակար հատկություններով։
2․Վարսակի փաթիլներով շիլան իր օգտակար հատկությունները պահում է ջրով պատրաստելու դեպքում միայն։ Եթե ուզում եք ճիշտ սնվել՝ պատրաստեք ջրով։
2․Շիլայի դիետիկ տարբերակը պատրաստելու համար մի կողմ դրեք կաթը, կարագը և մեղրը։ Պատրաստեք ջրով, հետո քաղցրացրեք մրգերով, հատապտուղներով կամ չրերով։ Այս դեպքում էլ լավագույն տարբերակը հատապտուղներն են։