Կաթնաշոռով և կեռասով մուս
Անի Նալբանդյան · հունիս 19 2015Դիտումներ 6347
Կաթնաշոռով և կեռասով մուսը շատ արագ պատրաստվող ու համեղ աղանդեր է։ Քանի դեռ կեռասի սեզոնը չի վերջացել, կարող ենք հաճախակի պատրաստել և ուրախացնել մեր սիրելիներին։
Բաղադրությունը`
- 200 գրամ կաթնաշոռ
- 150 գրամ կեռաս
- 1 ճ/գ դոնդող
- 8 ճ/գ ջուր
- 1 ճ/գ շաքարի փոշի
- 1 տուփ վանիլին
Պատրաստման եղանակը`
1․Դոնդողի վրա լցնել ջուրը, թողնել 20 րոպե։ 20 րոպե հետո դնել կրակի վրա և տաքացնել, մինչև որ ստացվի թափանցիկ, առանց գնդիկների զանգված։
2․Կաթնաշոռը հարել բլենդերով կամ հարիչով, ավելացնել շաքարի փոշին և վանիլինը։
3․Հեռացնել կեռասի կտերը և մանրացնել բլենդերով կամ դանակով։
4․ Հարած կաթնաշոռի վրա լցնել տաքացրած դոնդողը, խառնել և ավելացնել կեռասը։ Բոլորը միասին լավ առնել և լցնել կեքսի ֆորմաների մեջ։ Դնել սառնարանում 4-5 ժամ, մինչև որ պնդանա։
Բարի ախորժակ