Վարսակի փաթիլների մեջ թաթախված պանրիկներ
Անի Նալբանդյան · հունվար 9 2015Դիտումներ 4708
Կաթնաշոռով և սպիտակաձավարով պատրաստվող շոկոլադե պանրիկներ։
Բաղադրությունը`
- 600 գրամ կաթնաշոռ
- 1 հատ ձու
- 0.5 բաժակ սպիտակաձավար>
- 0.5 բաժակ շաքարավազ
- 100 գրամ շոկոլադ
- վանիլին
- վարսակի փաթիլներ
Պատրաստման եղանակը`
1.Կաթնաշոռը, ձուն, սպիտակաձավարը, շաքարավազը և վանիլինը խառնել իրար և հունցել խմոր։
2.Շոկոլադը բաժանել մասերի։
3.Խմորից գնդիկներ ձևավորել, մեջտեղը դնել շոկոլադ և պատրաստել պանրիկներ։
4.Պատրաստի պանրիկները թաթախել վարսակի փաթիլներ մեջ և տապակել։
Բարի ախորժակ