Lյարդով կոտլետ
Անի Նալբանդյան · հունիս 12 2015Լյարդը օգտակար և համեղ մթերք է։ Լյարդից կարելի է պատրաստել մի շարք հետաքրքիր և համեղ ուտեստներ։ Այսօր Ձեզ կներկայացնեմ կոտլետների բաղադրատոմս, որը կզարմացնի անգամ լյարդ չսիրողներին։
Բաղադրությունը`
- 400 գրամ լյարդ
- 3 հատ կարտոֆիլ
- 1-2 հատ գլուխ սոխ
- 2 հատ ձու
- 250 գրամ կաթ
- 60 գրամ մայոնեզ
- 1 ճ/գ օսլա
- օրեգանո
- սամիթ
- աղ, սև պղպեղ
- ձեթ
Պատրաստման եղանակը`
1.Լյարդը լվանալ, հեռացնել թաղանթը, կտրատել և լցնել կաթի մեջ: Ամենաքիչը 4 ժամ պահել սառնարանում: 4 ժամ հետո կաթը թափել, լյարդի կտորները մսաղացով աղալ։ Սոխը ևս մսաղացով աղալ և խառնել լյարդին։
2.Լյարդի և սոխի մեջ ավելացնել ձուն և օսլան, լավ խառնել, համեմել աղով, պղպեղով և օրեգանոյով։
3.Կարտոֆիլը լավ լվանալ և կճեպով խաշել, ջրից հանել, թողնել, որ հովանա և անցկացնել մանր քերիչով։ Ավելացնել լյարդի վրա։ Այստեղ ավելացնել նաև մայոնեզը։ Բոլորը միաիսն լավ խառնել, թողնել 20 րոպե հանգստանա։
4. Թավայի մեջ ձեթ տաքացնել և ճաշի գդալով խճողակից լցնել ձեթի մեջ, տապակել երկու կողմից։ Մատուցել կտրատած սամիթով։
Բարի ախորժակ
Հուշում`
Սամիթը կարելի է նաև ավելացնել խճողակի մեջ։