Հարցման արդյունքներըտեգի համար:
Հնդկական խոհանոցը հարուստ է բուսասննդային բաղադրատոմսերով։ Բուսակերները այստեղ համեղ ու գունեղ բաղադրատոմսեր կգտնեն առանց դժվարությունենրի։ Ես էլ կփորձեմ այդ փնտրտուքների վրա ծախսվող ժամանակը խնայել, մթերքների ամբողջական ցանկը վերցնել ու մտնել խոհանոց։ Ի դեպ, ռաջմա թարգմանաբար նշանակում է հատ լոբի։
Հայկական խոհանոցում ավելուկը շատ կարևոր ու անփոխարինելի տեղ ունի: Անհնար է մոռանալ տատիկի պատրաստած ավելուկով ճաշի համը: Բայց ժամանակակից կյանքը պահանջում է ավելի պարզեցված ու արագ պատրաստվող ուտեստներ ևս: Ուզում եմ առաջարկել բացառապես բուսական ծագման համեղ սենդվիչներ ավելուկով:
Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը, որի Ժամանակ միայն բուսական ծագման սննդամթերքով է պետք սնվել: Մեզ անհրաժեշտ սպիտակուցները կարող ենք ստանալ լոբու միջոցով:
Համեղ լանչի համար պետք են համեղ աղցաններ: Այսպիսի աղցաններից մեկը կներկայացնեմ այսօր: Կարող եք պատրաստել երեկոյան ու հաջորդ օրվա լանչի մասին էլ չանհանգստանալ:
Դդմիկի և գազարի համադրությունը Ձեզ համային գեղեցիկ պահեր կպարգևի: Պատրաստեք ու զարմացրեք Ձեր սիրելիներին:
Ուտեստներին ռեստորանային համ ու հոտ փոխանցելու համար բավական է միացնել երևակայությունը: Տանը եղած ամենահասարակ մթերքներով էլ կարելի է զարմացնել ու երես տալ հարազատ մարդկանց:
Ամռանը այնքան հեշտ է աղցաններ պատրաստելը ու լանչի մենյուն հարստացնելը:
Փլավ պատրաստելը հաճույք է դառնում, երբ հնարավորություն եք ունենում <<խաղալ>> մթերքների հետ և նոր համեր ստեղծել: Ահա այդպիսի մի նոր համ եմ ստացել Ձեր համար: Շատ արագ է պատրաստվում, շատ համեղ է ու մինիմալ մթերքներ է օգտագործվում: